Հայաստանի բանակը թուլացել է, բայց տեղն ուժեղացել է ֆեյքերի բանակը:
Կա՞ մարդ, ով չգիտի, թե որ կուսակցությունն է այն ստեղծողներից ու կառավարողներից մեկը եղել:
Կա՞ մարդ, ով դեռ գլխի չի ընկել, թե կուսակցական կոնկրետ որ ֆունկցիոների ձեռի գործն է եղել դա:
Հերոսությունը մեկանգամյա ակտ է:
Երևի ամեն մարդ իր կյանքում, գոնե մեկ անգամ, կարող է հերսություն անել:
Սրիակայություն չանելը մշտական գործընթաց է, որն ավելի մեծ կամային հատկություններ է պահանջում, և ամեն մարդ չէ, որ կարող է այդպես ապրել:
Ինչ եմ ոզում ասել:
Ես չեմ պահանջում, որ Արմեն Գրիգորյանի մասին գրեն դպրոցական դասագրքերում, թեպետ վստահ եմ, որ այդ օրն էլ կգա:
Բայց ես պահանջում եմ, որ գոնե նրա հիշատակը չպղծենք:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ